ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Սպիտակի ԲԿ-ն վաղվանից կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար. մարզպետ

Սպիտակի ԲԿ-ն վաղվանից կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար. մարզպետ

Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

՛՛Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն: Սիրելի լոռեցիներ, հայրենակիցներ, ևս մեկ անգամ խնդրում եմ, կրեք դիմակ, փրկեք կյանքեր՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: