երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-2-ին, 6-ին կեսօրից հետո, 3-ին գիշերը և կեսօրից հետո, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-4-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 37.7°C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 11.2°C (1977թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.3°C
Սեպտեմբերի 1-6-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

 

  • Կիսվել: