կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Վրաստանը շատ լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե

Վրաստանը շատ լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե

Վրաստանը կարևոր տարանցիկ հանգույց է, որը Սև ծովի միջոցով յոթ երկրների կապում է Արևմուտքի հետ։ Այս մասին Տաջիկստան կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ Վրաստանը շատ լավ հարաբերություններ է կառուցել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ։

Կոբախիձեն իր երկիրը բնորոշել է որպես կարևոր տարանցիկ հաբ և կոչ է արել լիարժեք օգտագործել այդ ներուժը։

Նա նաև նշել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև հարաբերությունների դրական զարգացումը։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ այդ գործընթացները կնպաստեն երկրի տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։

  • Կիսվել: