ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Սկորսեզեն պատմել է իրեն ոգեշնչած հայ դասախոսի մասին (տեսանյութ)

Սկորսեզեն պատմել է իրեն ոգեշնչած հայ դասախոսի մասին (տեսանյութ)

Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն պատմել է իր պատանեկության շրջանում կատարված մի դեպքի մասին, երբ ինքը Նյու Յորքում հայտնվել է կինոյի պրոֆեսոր Հայկ Մանուկյանի դասախոսությանը:

Rolex հատուկ նախագծում Սկորսեզեն հիշել է Նյու Յորքի համալսարանում կարիերայի խորհրդատվության օրը: Հենց այդ ժամանակ նա ունկնդրել է Հայկ Մանուկյանի դասախոսությունը, որն ուժեղ տպավորություն է գործել իր վրա:

Սկորսեզեն ասել է. «Մոտ մեկ ժամ նա խոսեց կինոյի մասին այնպիսի կրքով և էներգիայով: Նա պատմեց, թե ինչպես արտահայտվել տեսողական պատկերների միջոցով և պատմություններ պատմել նկարներով, ինչպես նաև կինոյի պատմության զարգացման մասին: Երբեք չեմ լսել, որ որևէ մեկն այդքան կրքով լի խոսի: Ինչ-որ կերպ ես ընկա նրա խոսքերի ազդեցության տակ և ասացի. «Սա այն վայրն է, որտեղ ես ուզում եմ գնալ: Ես ուզում եմ սովորել նրանից: Նրա անունը Հայկ Մանուկյան էր»:

Ռեժիսորի խոսքով՝ Նյու Յորքի համալսարանի կինոյի դասախոս Հայկ Մանուկյանը ոգեշնչել է իրեն կինոյում նոր գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտական ​​առումով առաջ գնալու հարցում:

  • Կիսվել: