կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Համահայկական համախմբվածության, միասնականության և սփյուռքի հետ հետագա աշխատանքի ճանապարհային քարտեզը գծելու ուղղությամբ մեր գրասենյակը սկսել է երկխոսությունը սփյուռքի տարբեր համայնքների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Հաղորդագրության մեջ նշված է. ՛՛Հետապատերազմյան խնդիրները քննարկելու և համատեղ աշխատանքի համակարգման նպատակով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների մի խումբ ակտիվ ներկայացուցիչների հետ:

Երկու ժամից ավելի տևած անկեղծ քննարկման ընթացքում մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին լիովին ներգրավված լինել Հայաստանի և Արցախի վերականգնման և զարգացման, պատերազմի հետևանքների վերացման, վիրավորների ապաքինման, կարիքավոր ընտանիքներին աջակցման գործընթացներին: Բոլորը միակամ էին, որ այս պայմաններով ամենակարևորը միասնականությունն ու Հայաստանում կայունության հաստատումն է՛՛:

 

  • Կիսվել: