շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Սինանյանը Հայ իրավաբանների ասոցիացիայի պետերբուրգյան մասնաճյուղի հետ քննարկել է ՀՀ-Սփյուռք գործակցության ներկայիս խնդիրները

Սինանյանը Հայ իրավաբանների ասոցիացիայի պետերբուրգյան մասնաճյուղի հետ քննարկել է ՀՀ-Սփյուռք գործակցության ներկայիս խնդիրները

Նոյեմբերի 22-23-ը Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում և հարակից քաղաքներում էր:

Պուշկին քաղաքում Զարեհ Սինանյանը հանդիպել է հայ համայնքի ղեկավար Վրեժ Մելիքյանի հետ, այնուհետ այցելել «Ուրարտու» հայկական մեկօրյա վարժարան: Սանկտ Պետերբուրգում Գլխավոր հանձնակատարը եղավ նաև կրթամշակութային մեկ այլ հաստատությունում՝ «Խատուտիկում»:

Հայ իրավաբանների ասոցիացիայի պետերբուրգյան մասնաճյուղի հետ Զարեհ Սինանյանը քննարկել է Հայաստան-Սփյուռք գործակցության ներկայիս խնդիրներն ու օրենսդրական խոչընդոտները:

Ամփոփիչ հանդիպում է անցկացվել քաղաքի այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

  • Կիսվել: