կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շուրջ երեք տասնամյակ մեր երկրում չեն լուծվել փախստականների խնդիրները. Վիլեն Գաբրիելյան

Շուրջ երեք տասնամյակ մեր երկրում չեն լուծվել փախստականների խնդիրները. Վիլեն Գաբրիելյան

«Շուրջ երեք տասնամյակ մեր երկրում չեն լուծվել Ադրբեջանից բռնի տեղահանվածների խնդիրները` գլոբալ առումով»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանա•իր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը` հունիսի 19-ին փախստականների հարցերով զբաղվող մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկմանը:

Ըստ պատգամավորի` փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները ժամանակին հիմնականում լուծել են փախստականների որոշ սոցիալական խնդիրները` չզբաղվելով նրանց քաղաքական, իրավական, քաղաքացիական իրավունքների հարցերով, ինչը փաստացի հնարավորություն չի տվել բռնի տեղահանվածների հարցերը միջազգային հարթակներում պաշտոնապես բարձրաձայնել ու ներկայացնել համապարփակ ձեւաչափով:

Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները:

ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրաձայնել են առկա բազմաբնույթ խնդիրները:

Վիլեն Գաբրիելյանը շեշտադրել է պետական աջակցության անհրաժեշտությունը: Նա կարեւոր է համարել բռնի տեղահանվածների վերաբերյալ նոր ռազմավարության ու մարտավարության մշակումը` սահմանելով հստակ քայլերի հաջորդականությունը:

Կարեւորվել է նաեւ պետություն-հասարակական կազմակերպություններ գործակցությունը:

Հիշեցնենք, որ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, որից 360.000-ը ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում: 1997թ. իրականացված հաշվառման տվյալներով երկրում բնակվող փախստականների թիվը կազմել է շուրջ 310.000 մարդ: Հետագա տարիներին Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց վերահաշվառում չի իրականացվել:

1999թ. ընդունվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են փախստականներին կարգավիճակ տալու հիմքերը, պա

  • Կիսվել: