շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շուրջ 2500 անձ ունի անձնական օգնականի կարիք. փոխնախարար

Շուրջ 2500 անձ ունի անձնական օգնականի կարիք. փոխնախարար

Հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնական տրամադրելու Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ այս տարվա մնացյալ ժամանակահատվածում և 2023 թվականի ընթացքում կիրականացվի պիլոտ ծրագիր:

«Պիլոտ ծրագիրն իրականացնելու միտումն ու նպատակը բացառապես համակարգի խութերը վեր հանելն է լինելու, ընթացակարգերը պարզեցնելը, շահառուների որոշ թիրախային խմբերի հստակեցում իրականացնելը»,- այս մասին այսօր հրաիրված ասուլիսում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Թե ով կարող է լինել անձնական օգնական, Ստեփանյանն ասում է. «Անձնական օգնական կարող է լինել ցանկացած անձ, ով կունենա համապատասխան հավաստագիր, որը կվկայի իր պատշաճ վերապարաստված լինելը: Ովքեր ունեն 10 և ավել ժամ խնամքի կամ անձնական օգնականի կարիք, նրանց խնամքը հնարավորություն կունենան իրականացնել հարազատները, բայց կրկին պատշաճ վերապատրատում անցնելուց հետո»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի խոսքով՝ տվյալ որոշմամբ թիրախ խմբի շահառուներ են համարվում անապահովության համակարգում ընդգրկված հաշմանդամության ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող՝ տեսողական, մտավոր հոգեկան և հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք:

Ըստ Ստեփանյանի՝ շուրջ 2500 անձ ունի անձնական օգնականի կարիք, նա ավելացնում է, որ անձնական օգնականներըի վճարվելու են ժամավճարով:

  • Կիսվել: