կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիայի միջոցով պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը

Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիայի միջոցով պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը

Շտապօգնության  վեցերորդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը:

Ակցիայի մասնակիցները շեշտել են, որ աշխատում են գերծանրաբեռնված, սպասարկում են և՛ կորոնավիրուսով վարակված, և՛ այլ պացիենտների:

Նրանք նշել են, որ կանչերն այնքան շատ են, որ իրենք չեն հասցնում պատշաճ սպասարկել բոլորին, բացի այդ աշխատավարձի խնդրի առաջ են կանգնում: Վարորդների խոսքով՝ ինչպես այլ պետական հաստատությունների աշխատակիցներ, այնպես էլ իրենք պետք է պարգևավճարներ ստանան, այնինչ երբեք անգամ 13-րդ աշխատավարձ չեն ստացել:

Վարորդներից մեկը նշել է, որ  տարիներ առաջ իրենց աշխատավարձը բարձրացել է ընդամենը հազար դրամով: Առաջ 500 կանչ են սպասարկել, իսկ այժմ՝ 2500:

Վարորդները շեշտել են, որ խնդրի մասին խոսել են իրենց ղեկավարության հետ, սակայն հարցը լուծում չի ստացել:

Տնօրինությունը ասում է` սպասեք, բայց ինչքան սպասենք, այլևս հնար չունենք սպասելու, որովհետև այս աշխատանքով չենք կարողանում տուն պահել, երկրորդ տեղ էլ չենք կարողանում աշխատել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող շտապօգնության վարորդներից մեկը։

«24 ժամ աշխատելուց հետո առավոտը ուզում ենք տաքսի քշենք, հետո էլ ասում են մարդիկ փորձանքի են գալիս։ Ինչու պետք է 24 ժամ աշխատելուց հետո մտածեմ տաքսի քշելու մասին։ Չորս տարի է աշխատում եմ, նույն աշխատավարձն եմ ստանում»,-ասաց նա։

Վարորդը նշեց, որ առավոտյան 9-ից իրականացնում են իրենց ակցիան, սակայն ոչ ոք դեռևս կապ չի հաստատել իրենց հետ։

  • Կիսվել: