հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» կեղծ տոմսեր. դրանցով մուտքը Մարզահամերգային համալիր չի թույլատրվելու

Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» կեղծ տոմսեր. դրանցով մուտքը Մարզահամերգային համալիր չի թույլատրվելու

Առաջին ալիքը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» ժյուրիի շոուի և մրցույթի համար վավեր են բացառապես tomsarkgh.am-ի և Telcell ընկերության միջոցով ձեռք բերված տոմսերը։
 
«Զգուշացնում ենք, որ շրջանառվում են կեղծ տոմսեր:
 
Եղեք զգոն և այլ անձանցից կամ ընկերություններից տոմսեր ձեռք մի՛ բերեք։ Կեղծ տոմսերով մուտքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր չի թույլատրվելու»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: