կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շրջակա միջավայրի աղտոտման, աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով քննարկում՝ ՇՄՆ-ում

Շրջակա միջավայրի աղտոտման, աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով քննարկում՝ ՇՄՆ-ում

Զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից նախընտրելի և առավել այցելվող բնական լանդշաֆտների տարածքներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ներկայանալի և պատշաճ միջավայր ապահովելու, տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունը նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել գույքագրել առկա խնդիրները և ձեռնարկել քայլեր դրանց կարգավորման ուղղությամբ։

Վերոգրյալ հարցերի շուրջ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ նախարարությունում հրավիրվել է քննարկում, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, «Սևան Ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանը, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից։

Նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել գույքագրված խնդիրները և ՏԻՄ ներկայացուցիչներին հորդորել է առավել ակտիվ և համագործացաբար գործել զբոսաշրջության ոլորտում ներկայանալի և պատշաճ միջավայր ապահովելու, զբոսաշրջային այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու շուրջ։

Միայն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետ փոխգործակցության արդյունքում է հնարավոր արձանագրել ցանկալի արդյունքներ ամենակարճ ժամկետներում:

  • Կիսվել: