երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՇՄ նախարարությունում շարունակվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի ծավալների կրճատման քննարկումը

ՇՄ նախարարությունում շարունակվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի ծավալների կրճատման քննարկումը

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ կայացել է հերթական հանրային քննարկումը՝ մեկանգամյան օգտագործման պլաստիկ արտադրանքի ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով օրենսդրական նախագծերի վերաբերյալ։
 
Հանդիպմանը ներկա էին երկու տասնյակ տնտեսվարողներ, ովքեր զբաղվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այլընտրանքային տարբերակների արտադրությամբ կամ ներմուծմամբ: ՇՄ նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը տնտեսվարողներին ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։

 

  • Կիսվել: