երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Շիրակում քամու ու կարկուտի վնասները գույքագրելու նպատակով մարզի բոլոր համայնքներում ստեղծվել են տեղային հանձնաժողովներ

Շիրակում քամու ու կարկուտի վնասները գույքագրելու նպատակով մարզի բոլոր համայնքներում ստեղծվել են տեղային հանձնաժողովներ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, քամու ու կարկուտի վնասները գույքագրելու, ամբողջական պատկերը կազմելու նպատակով մարզի բոլոր համայնքներում ստեղծվել են տեղային հանձնաժողովներ, որոնց կմիանան մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից,  Շիրակի մարզպետը  անցկացրել է արտակարգ խորհրդակցություն` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 14-ին  արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքները գույքագրելուն և հնարավորինս շուտ վերացնելուն առնչվող հարցեր:

  • Կիսվել: