կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Շիրակի մարզում բուքը շարունակվում է, փակ ճանապարհներ չկան

Շիրակի մարզում բուքը շարունակվում է, փակ ճանապարհներ չկան

Շիրակի մարզի ավտոմոբիլային ճանապարհներին ուժեղ քամին և բուքը շարունակվում է։ Փակ ճանապարհներ չկան, սակայն ուժեղ բքի պատճառով որոշ հատվածներ դժվարանցանելի են։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզի աշխատակազմից:

Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և մշակման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: