հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Շիրակի մարզից մեկնած կամավորները միացել են Ախթալայի կայարանի տարածքում կատարվող մաքրման աշխատանքներին

Շիրակի մարզից մեկնած կամավորները միացել են Ախթալայի կայարանի տարածքում կատարվող մաքրման աշխատանքներին

Հեղեղումներից տուժած բնակավայրերին ցուցաբերվող կամավորական-վերականգնողական աշխատանքների շրջանակում Շիրակի մարզից մեկնած աշխատանքային խմբի կամավորները միացել են Ախթալայի կայարանի տարածքում և մերձակա տներում կատարվող մաքրման աշխատանքներին:  Շիրակի մարզից տարված տեխնիկայով կատարվել են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։

447998753_766741738982017_1168290490120619250_n.jpg (592 KB)

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, մարզպետը պատրաստակամություն է հայտնել լիազորությունների շրջանակում աջակցել աղետից տուժած բնակավայրերին:

Ախթալայում ընթանում են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներ: Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Կամուրջը կապահովի կապը 6 բնակավայրի հետ:       

  • Կիսվել: