հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շիրակի մարզից Ադրբեջանում դեռ 33 գերի կա. Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզից Ադրբեջանում դեռ 33 գերի կա. Նազելի Բաղդասարյան

Խզաբերդում Շիրակի մարզից գերեվարված 62 մեր եղբայրներից այս պահին վերադարձել են 29-ը եւ 33-ը դեռ գրության մեջ են: Այս մասին, այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Նրանց վերադարձի գործընթացը բավականին ինտենսիվորեն ընթանում է: Իմ աշխատանքային հենց առաջին օրը հանդիպել եմ նրանց հարազատների հետ, նախօրեին եւս մեկ այլ ձեւաչափով հանդիպում է եղել: Այսօր էլ որոշակի խնդիրներ կային, որոնք կապված էին գերեվարված եւ անհետ կորածների ֆինանսական աջակցության հետ, մի փոքր ձգձգվել էր: Նախօրեին վարչապետի աշխատակազմի հետ շատ արագ կոմունիկացրել ենք կառավարության նիստում գումարների հատկացման հարցը ընդգրկվեց եւ քվեարկվեց»,-ասաց նա՝ հավելելով, որ գերիների վերադարձը հետ կապված ցանկացած աղմուկ վնասում է գործընթացին:

  • Կիսվել: