հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Գազայի ապագայի վերաբերյալ Իսրայելը պետք է հստակ և որոշակի ծրագիր մշակի. Բլինքեն

Գազայի ապագայի վերաբերյալ Իսրայելը պետք է հստակ և որոշակի ծրագիր մշակի. Բլինքեն

Գազայի ապագայի վերաբերյալ Իսրայելը պետք է հստակ և որոշակի ծրագիր մշակի: Այս մասին Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, տեղեկացնում է Reuters-ը:

՛՛Այստեղ Իսրայելը բախվում է պոտենցիալ ուժային վակուումի, ինչը կարող է լցվել քաոսով: Մենք չենք աջակցում և չենք աջակցի իսրայելական բռնազավթմանը։ Մենք նույնպես, իհարկե, չենք աջակցում ՀԱՄԱՍ-ի իշխանությանը Գազայում: Հաճախ ենք տեսել՝ դա ինչի է հանգեցրել ինչպես Գազայի, այնպես էլ Իսրայելի ժողովրդի համար: Չենք կարող նաև ունենալ անարխիա և վակուում, որը կարող է լցվել քաոսով՛՛,-ասել է նա:

Բլինքենի խոսքով՝ չափազանց կարևոր է, որ Իսրայելը նույնպես անի այդ գործը և կենտրոնանա նրա վրա, թե ինչպիսին պետք է լինի ապագան: ՛՛Անհրաժեշտ է հստակ և որոշակի ծրագիր, և հուսով ենք, որ Իսրայելը հանդես կգա իր գաղափարներով՛՛,-ընդգծել է Բլինքենը:

  • Կիսվել: