ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շիրակի մարզի պարեկները բեռնատարի մեջ արկղերով կանեփ, պլաստմասե շշերում էլ՝ կանեփանման զանգվածներ են հայտնաբերել

Շիրակի մարզի պարեկները բեռնատարի մեջ արկղերով կանեփ, պլաստմասե շշերում էլ՝ կանեփանման զանգվածներ են հայտնաբերել

2022 թվականի հունիսի լույս 25-ի գիշերը Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի բեռնատար, որի սրահում նկատել են կանեփանման բույս։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Պարեկները վարորդին և ուղևորին բերման են ենթարկել ոստիկանության Ախուրյանի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են հեղուկով լցված պլաստմասե տարաներ, արկղերով կանեփի թփեր՝ ընդհանուր 14 կիլոգրամ, պլաստմասե տարաներ՝ լցված կանեփանման չորացված զանգվածով՝ ընդհանուր 950 գրամ և այլն։

«Ֆորդը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: