չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Շիրակի մարզի համայնքներում անցկացվել են Երիտասարդության օրվան նվիրված միջոցառումներ

Շիրակի մարզի համայնքներում անցկացվել են Երիտասարդության օրվան նվիրված միջոցառումներ

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել Շիրակի մարզի բոլոր համայնքներում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Աշոցքում երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ հանդիպում-քննարկում է անցկացվել համայնքի մտավորականության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև քայլարշավ և համերգ։

Քայլարշավ ու համերգային ծրագիր, հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել Արթիկում։ Ախուրյանում «Մշակութային ընդմիջում» խորագրի շրջանակում արվեստի գործերի ցուցադրություն է անցկացվել՝ բազմալեզու իրազեկման միջոցով, Անիում՝ համերգային միջոցառում։

  • Կիսվել: