կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շիրակցի գերիների հարազատները հանդիպում են պահանջում վարչապետի, Պաշտպանության նախարարի, ԱԺ նախագահի հետ

Շիրակցի գերիների հարազատները հանդիպում են պահանջում վարչապետի, Պաշտպանության նախարարի, ԱԺ նախագահի հետ

Շիրակցի գերիների հարազատներին, որոնք այսօր ժամը 10։00–ից գտնվում են Կառավարության շենքի դիմաց, գործադիր մարմնից ոչ ոք չի ընդունել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց մեկ տարուց ավելի գերության մեջ գտնվող հայ զինծառայողի եղբայրը։

«Հանդիպում ենք պահանջում վարչապետի, Պաշտպանության նախարարի կամ էլ Ազգային ժողովի նախագահի հետ։ Մեզ մոտեցել է վարչապետի օգնականը, լսել մեր պահանջը։ Մինչ այս պահը մեզ ոչ ոք չի ընդունել»,– ասաց գերիի հարազատը։

  • Կիսվել: