ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Toyota Camry-ն, Peugeot-ն և 2 Opel-ները

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Toyota Camry-ն, Peugeot-ն և 2 Opel-ները

Այսоր՝ հունիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են Mercedes, Toyota Camry, Peugeot և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: