երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շատ քչերն էին հավատում, որ ՀՀ-ում կվերսկսի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական և գիտահետազատական զարգացման ժամանակը. Արշակյան

Շատ քչերն էին հավատում, որ ՀՀ-ում կվերսկսի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական և գիտահետազատական զարգացման ժամանակը. Արշակյան

2020 թ. մեկնարկին, երբ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում էի ՀՀ օրենքը Տիեզերական գործունեության մասին, շատերը քմծիծաղ էին տալիս, շատերը չէին հավատում, ուրիշները` զբաղված էին քննադատությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
 
Շատ քչերն էին, որ հավատում էին և երազում, որ Հայաստանում կվերսկսի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական և գիտահետազատական զարգացման ժամանակը։
 
Այսօր արդեն.
 
֊ Հայաստանն ունի Երկրի դիտարկման սեփական արբանյակ,
 
֊Հայաստանում անց է կացվում աշխարհի ամենաառաջատար Starmus Starmus VI Armenia գիտական փառատոնը,
 
֊ Հայաստանը հյուրընկալել է համաշխարհային հեղինակության գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, երաժիշտների, գործարարների,
 
֊Միջազգային պաշտոնական հյուրերի շարքում են շուրջ մեկ տասնյակ պետական և պաշտոնական պատվիրակություններ. Արաբական միացյալ էմիրություններից, Եգիպտոսից,
Իրանից, Սերբիայից, Վրաստանից, Օմանից, Բելորուսից, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունից,
 
֊ Հայաստան են այցելել հազարավոր մասնակիցներ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, Ռուսաստանից մինչև Հարավային Աֆրիկա։
 
Սրանք իհարկե առաջին քայլերն են և դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն ճիշտ ցանված և խնամված սերմն է, որ ի վերջո դառնում է ծառ և պտուղ է տալիս, իսկ դատարկ խոսակցությունները գալիս են ու գնում։
 
Վերջում ցանկանում եմ նշել, որ շատ֊շատ սպասված իրադարձություն տեղի կունենա Սթարմուզի շրջանակներում, հետևեք, մասնակցեք, երազեք և գնացեք Ձեր երազանքների հետևից՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: