շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում մեկնարկել է «AMADEE-24»-ի սիմուլյացիոն առաքելության «Հայաստանից դեպի Մարս» վերտառությամբ գիտարշավը

ՀՀ-ում մեկնարկել է «AMADEE-24»-ի սիմուլյացիոն առաքելության «Հայաստանից դեպի Մարս» վերտառությամբ գիտարշավը

Հայաստանում մեկնարկել է տիեզերական ոլորտում հեղինակավոր «AMADEE-24»-ի սիմուլյացիոն առաքելության «Հայաստանից դեպի Մարս» վերտառությամբ գիտարշավը, որի գլխավոր հովանավորը «GTB holdings»-ն է։

1 ամիս շարունակ անալոգ տիեզերագնացները կպատրաստվեն դեպի Մարս թռիչքներին։ Շուրջ 200 հետազոտող 25 երկրից ժամանել են Հայաստան՝ մասնակցելու ֆորումին։ Միջոցառմանը մասնակցում է նաև Բոբբի Կանգը, GTB Holdings-ի համահիմնադիրը։

Բարձր պատրաստվածությամբ անալոգային տիեզերագնացների փոքր խումբը, որի անդամներն են Իտալիայից Հայաստան ժամանակ օդատիեզերական ինժեներ Սիմոնե Պատերնոստրոն, Գերմանիայից՝ արհեստական բանականության փորձագետ Կարմեն Քելերը, Իսպանիայից՝ աստղաֆիզիկոս Ինիգո Մունյոզ Էլորսան, Նիդեռլանդներից՝ աստղաֆիզիկոս Թոմաս Վիյենը։ Գիտնականների խումբը ղեկավարում են առողջապահության փորձագետ Անիկա Մեհլիսը և ֆիզիկոս Ռոբերտ Ուայլդը։ Գիտնականները սիմուլյացիոն սկաֆանդրերով տարբեր գիտափորձեր են անցկացնելու՝ հիմք նախապատրաստելով մարդկանց և ռոբոտների մասնակցությամբ Մարսի ապագա առաքելությունների համար։

Հիշեցնենք՝ փորձարկման տեղանքն ընտրվել է Արարատի մարզում՝ Մարսի միջավայրի հետ վերջինիս երկրաբանական և տեղագրական նմանության շնորհիվ։ Հետազոտություններին Հայաստանից երկու աշխատանքային խումբ է մասնակցելու։

 

  • Կիսվել: