երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Շատ անհարմարություններ երևանցիներին պատճառել են անբարվոք շինհրապարակները». Տիգրան Ավինյան

«Շատ անհարմարություններ երևանցիներին պատճառել են անբարվոք շինհրապարակները». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում շինհրապարակների համար սահմանված նոր կանոնակարգերին՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 1-ից դրանք ուժի մեջ կմտնեն։

«Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 1-ից մեր վարչարարությունը սկսելու է գործել։ Շատ և շատ անհարմարություն երևանցիներին պատճառվել է շինհրապարակների ոչ բարվոք վիճակից, երբ քար են տաշում բնակարանիդ կողքին, և ամբողջ փոշին գալիս, լցվում է քո տուն․ ի՞նչ մեղավոր են մարդիկ։ Հիմա մենք գտել ենք դա վերահսկելու մեխանիզմը»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը շինհրապարակների համար սահմանել է փոշու որսիչ ցանցեր, բայց դա սկզբունքային չէ, եթե գտնվեն այլ լուծումներ. «Մեզ համար կարևոր է փոշու առկայության ցուցանիշը։ Պետք է կենտրոնանալ սարքերի վրա, որ պետք է դրվեն շինհրապարակներում։ Կա՞ փոշի, թե՞ ոչ։ Սա է արդյունքի գնահատման ճիշտ մեթոդը, որովհետև կարող է՝ մենք էլ վաղը ստանդարտը փոխենք։ Դրա համար հիմնականում պետք է կենտրոնանալ սարքերի տվյալների վրա»։

Ավինյանը նաև նշել է, որ Երևանում կար շինարարության նոր ստանդարտների կարիք, որը ընդունվել է ու պետք է պահպանվի։

  • Կիսվել: