Շարունակվում է «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագիրը. անհրաժեշտության դեպքում իրականացվում է վիրաբուժական միջամտություն 50% զեղչով
Բնակչության առողջության մասին հոգ տանելու, հետքովիդյան բարդություններն ու այլ հիվանդությունները բուժելու մեծ ցանկությամբ համալսարանական մասնագետները այսօր ևս «Հերացի», «Մուրացան» և «Միքայելան» համալսարանական հիվանդանոցներում առավոտից սկսել են իրենց աշխատանքը:
Ոչ աշխատանքային օրերին բժիշկների այս ծառայությունն իրականացվում է ԵՊԲՀ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում:
Խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում իրականացվում է վիրաբուժական միջամտություն 50% զեղչով, ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը: