ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շարունակաբար ունենալու ենք օպտիմալացման  գործընթաց․ քոլեջների և ուսումնարանների վերակազմակերպման խնդիր կա․ ԿԳՄՍ նախարարը՝ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը լուծարելու մասին

Շարունակաբար ունենալու ենք օպտիմալացման գործընթաց․ քոլեջների և ուսումնարանների վերակազմակերպման խնդիր կա․ ԿԳՄՍ նախարարը՝ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը լուծարելու մասին

Կառավարության ծրագրով հստակ ամրագրված է, որ մենք քոլեջների և ուսումնարանների պարագայում պիտի  գնանք մասնավորի հետ համագործակցության և համատեղ կառավարման մոդելներին, շարունակաբար ունենալու ենք օպտիմալացման  գործընթաց, որովհետև ունենք շուրջ 100 հաստատություններ ու նաև ունենք  հաստատությունների վերակազմակերպման խնդիր:  Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը լուծարելու հիմքերին։ Կառավարությամբ որոշմամբ սահմանվում է նաև, որ այս հաստատությունում սովորողները օպտիմալացման շրջանակում կշարունակեն կրթությունը «Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիմնադրամում։ 

«Բոլոր ուսանողների կրթությունը ապահովված է լինելո  և մենք շարունակելու ենք ֆինանսավորել այն կրթությունը, որի կարիքը կա»,- նշեց նախարարը և հավելեց, որ օպտիմալացման ամբողջ նպատակն է անհարկի մեծ թվով հաստատություններ չունենալը  և  կառավարման ավելի արդյունավետ մոտեցում որդեգրելը։

  • Կիսվել: