հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
«Շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու». Ավինյանը ներողություն է խնդրել երեւանցիներից

«Շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու». Ավինյանը ներողություն է խնդրել երեւանցիներից

Սիրելի՛  երևանցիներ, վաղ առավոտից  հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում է գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարմարություններ են պատճառվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետ  Տիգրան Ավինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝  հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։

Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»:

  • Կիսվել: