չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Սևանա լճում արդեն կա diving-ի հնարավորություն. պատգամավոր (լուսանկարներ)

Սևանա լճում արդեն կա diving-ի հնարավորություն. պատգամավոր (լուսանկարներ)

Իսկ դուք գիտեի՞ք, որ Սևանա լճում արդեն կա diving-ի (ջրասուզման) հնարավորություն:
Diving in Armeniaի ջանքերով այն արդեն իրականություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սևանում ջրասուզվելը ունի մի շարք առավելություններ.

- սուզման խորությունը սկսում է ափից ընդամենը 3-4 մետր հեռավորությունից, հարմար է թե սկսնակների, թե պրոֆեսիոնալների համար

- Սևանը ի տարբերություն մրցակիցների սակավ ալեկոծություններ և ստորգետնյա ջրային հոսանքներ ունի, այն անվտանգ է

- ՌԴ շուկայի ջրասույզների ամենամոտ վայրը Եգիպտոսը և Ղրիմն է, մինչդեռ Սևանը մայրաքաղաքից և օդանավակայանից ընդամենը մեկ ժամվա հեռավորության վրա է:

Սա զբոսաշրջության նոր և բնապահպանական առումով խիստ օգտակար ուղություն է: Իսկ Սևանի բարձրությունը սպորտսմենների համար մարզվելու ունիկալ և մատչելի հնարավորություն է:

Ի դեպ, պատիվ ունեցա լինել առաջին հյուրերից մեկը, պարզվում է Սևանի ընդերքը ոչ-պակաս կապուտակ ու գեղեցիկ է, իսկ սուզվելը աննկարագրելի հետաքրքիր փորձություն:
Հույս ունենանք, որ նոր բնապահպանական շարժման շնորհիվ Սևանի կենդանական աշխարհը կզարգանա ու սիգը, իշխանը, խեցգետինը կընկալվեն ոչ միայն որպես սնունդ, այլ դիտարժան գեղեցկություններ: Վստահեցնում եմ, ուտելուց հաճելի է:

ԱրմԴայվինգի ընկերներին մաղթում եմ հաջողություններ՛՛:

 

  • Կիսվել: