շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի ցուցահանդեսը

«Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի ցուցահանդեսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ տեղի է ունեցել ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյանի քանդակների հերթական, անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին մասնակցել են հիմնարկի աշխատակիցներ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ֊ի ներկայացուցիչներ, նաև մշակութային ինքնագործ միավորման մեջ ներգրավված դատապարտյալներ։
 
 
Դատապարտյալ Ա. Առաքելյանն իր աշխատանքների վաճառքից ստացված եկամուտն ուղղում է Հայ ասոցիացիայի «Հայ մանուկ» բարեգործական ծրագրին։
 
Հավելենք, որ Ա. Առաքելյանի հովանավորությամբ՝ նախկինում կազմակերպված ցուցահանդես-վաճառքներից ստացված եկամուտներով, ծնվել է մեկ երեխա։ Միջոցառման ժամանակ ցուցադրվել է նաև ռեպորտաժ, որը պատմում է բարեգործության արդյունքում ծնված այդ երեխայի և փոքրիկի ընտանիքի մասին։

  • Կիսվել: