երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները ներնետված փաթեթ են հայտնաբերել

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները ներնետված փաթեթ են հայտնաբերել

Արգելված իրերի հնարավոր ներնետման մասին ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով փետրվարի 13-ի ժամը 21:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են տեղանքի զննություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, արդյունքում դատապարտյալների համար նախատեսված բաղնիքի մասնաշենքի հարակից տարածքի ձնածածկույթին հայտնաբերվել է սև ժապավենով, ծանրությունն ապահովող քարին ամրացված փաթեթ և ազդանշանի համար նախատեսված լուսարձակող կրակայրիչ: Փաթեթում առկա է եղել բաց դարչնագույն փոշեզանգված:

 

  • Կիսվել: