չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Շտապօգնության մեքենան  հարվածել է խոշոր եղջերավոր անասունին. բժիշկը, բուժքույրն ու վարորդը վնասվածքներ են ստացել

Շտապօգնության մեքենան հարվածել է խոշոր եղջերավոր անասունին. բժիշկը, բուժքույրն ու վարորդը վնասվածքներ են ստացել

Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20․15-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան Սևան-Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 52 կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, կանչով հիվանդի հասցե մեկնելիս հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրն ու վարորդը մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով «Զազո» անունով կովը սատկել է։   Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և «Զազո» կովի սեփականատիրոջ ինքնությունը:

  • Կիսվել: