ուրբաթ, դեկտեմբեր 13
13 / 12 / 2024
Կրակոց՝ Կոտայքի մարզում. վնասազերծվել է «Մակարով» ատրճանակով զինված տղամարդ

Կրակոց՝ Կոտայքի մարզում. վնասազերծվել է «Մակարով» ատրճանակով զինված տղամարդ

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Էդմոն Այվազյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են վնասազերծել զինված տղամարդուն։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները պարզում են կրակոցի վայրը, իսկ րոպեներ անց ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում ենթադրյալ կրակոցներ արձակածի մասին ու Է. Այվազյանն ու Ա. Սարգսյանը օպերատիվ խմբով մեկնում են նշված գյուղ, ճշտում են կրակողի գտնվելու վայրը ու նրան կարողանում են պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել, ում ձեռքին է լինում նաև «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված վիճակում։

Ոստիկանները նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Կոտայքի բաժին, այնուհետև նրան ու հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 39-ամյա Մայիս Մ.-ն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սերոժ Ավագյանի, բաժնի 

  • Կիսվել: