երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակիցները գողացել են մահացածի ոսկյա մատանին

Մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակիցները գողացել են մահացածի ոսկյա մատանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 44-ամյա Էլլա Ս․-ն և հայտնել, որ 2023թ-ի հոկտեմբեր ամսին ՀՀ Առողջապահության նախարարության Հերացի փողոցի 5/1 հասցեում գործող Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակիցները իր մահացած որդու մատին եղած ոսկյա մատանին գողացել են:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել եմ փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

  • Կիսվել: