Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են ՀՀ–ում Իրանի դեսպանություն՝ հարգանքի տուրք մատուցելու․ ուղիղ
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են ՀՀ–ում Իրանի դեսպանություն՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախագահ Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ:
Նշենք, որ նախօրեին Իրանի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը մայիսի 22-ին եւ 23-ին կբացվի Սգո մատյան, որտեղ հնարավոր կլինի գրառում կատարել:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը: