Սերժ Սարգսյանը երբեք չի հերքել Բադեն-Բադեն գնալու մասին․ Ամրամ Մակինյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի հերքել Բադեն-Բադեն գնալու մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
«Ի՞նչ է նշանակում Բադեն-Բադեն, սա ծամոն է դարձել, Բադեն-Բադեն քաղաքում միայն կազինոնե՞ր են, որևէ մեկը Բադեն-Բադենի մասին կարո՞ղ է ինձ ասել, թե ինչ քաղաք է, ինչ ուղղվածության քաղաք է: Բադեն-Բադենը առողջարանային քաղաք է», - ասաց Մակինյանը:
Նա պնդեց` Սերժ Սարգսյանն իր արձակուրդն է անցկացրել Բադեն-Բադենում:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքին ու նրա դեմ նոր արշավին` Մակինյանն ասաց, թե այդ արշավն իր նպատակին չի կարող հասնել:
«Հասարակությանը շեղելու համար է արվում ամեն ինչ, անհասկանալի, անտրամաբանական, անհեթեթ գործընթաց է», - ասաց Սերժ Սարգսյանի փաստաբանը: