Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ հեռացածները չեն կարողանում վերադառնալ
Չնայած նրան, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն և նախկին իշխանություները հեռացան, մինչ օրս շարունակում է բաց մնալ քաղաքական հետապնդումների պատճառով Հայաստանից հեռացած մի շարք քաղաքացիների հարցերը:
2016 թվականին Սարի թաղի դեպքերի ժամանակ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող Արեն Հակոբյանը, նրա ընկերները՝ Մ․ Իսախանյանը, Ա․ Հարությունյանը, Հ․ Բոյաջյանը և Ա Զաքարյանը օրեր շարունակ հետապնդվել են Սերժ Սարգսյանին ենթարկվող ոստիկանության և թաղի խուժանի կողմից։
Ոստիկանության գեներալաները նրանց օր ու արև չեն տվել, տարել բերել են և սպառնացել են։ Հեղափոխոթյունից հետո նրանց շարունակում են հետապնդել ոստիկանության աշխատակիցները։ Նույն Սասնա ծռերի գործով բոլորը այս պահին գտնվում են բանտերում։ Ստացվում է, հեղափոխությունից հետո այս մարդկանց կյանքում ոչինչ չփոխվեց։ Արեն Հակոբյանի մայրը՝ տիկին Արուսյակը խնդրում է լրագրողական հետաքննություն անցկացնել և պարզել, ինչու են մինչ օրս կասկածելի մարդիկ որոնում իր որդուն։
«Հաճախ են տարբեր մարդիկ գալիս և իմ որդուն հարցնում։ Ես դիմել եմ ոստիկանություն, ոստիկաններն ասում են, որ չեն կարող գտնել։ Եթե նրանք չեն գտնում, ուրեմն այդ կասկածելի մարդիկ կապ ունեն ոստիկանների հետ։ Հիմա խնդրում եմ լրագրողներին հետաքննել և հասկանալ ինչ էր արել իմ որդին, որին տարիներ շարունակ հետապնդում են թե կրիմինալը, թե գեներալները»,-ասում է տիկին Արուսյակը։ Նկատենք, որ հետապնդումների պատճառով Հայաստանից հեռացած մարդիկ մինչ օրս վախը սրտներում է և չեն կարողանում հետ վերադառնալ իրենց հայրենիք։
Շատերը դեռ գտնվում են հետախուզման և անօրինական հետապնդումների մեջ։ Հիշեցնենք, որ այս ընկերներից Հրաչ Բոյաջյանը Սարի թաղի գործով դատապարտվել է, հետո ազատ է արձակվել, որից հետո նորից լինելով ակտիվ երիտասարդ, ներքաշել են պատմության մեջ, որ նորից դատապարտեն։ «Ես հարցազրույց չեմ տալիս, որովհետև շառ ու փորձանքի դար ա, մի հատ խոսում եմ, գլխիս հոդված են դնում տանում դատում են։ Երկու անգամ անմեղ դատվել եմ»-ասաց Բոյաջյանը։