Սարալանջի փողոցում ճակատ ճակատի բшխվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրшվոր
Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Սարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խորեն Ս․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արնոլդ Կ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։



