չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սանավիացիայի ուղղաթիռով գործուղման մեկնելս նպատակային եմ համարում. Անահիտ Ավանեսյան

Սանավիացիայի ուղղաթիռով գործուղման մեկնելս նպատակային եմ համարում. Անահիտ Ավանեսյան

Ես ուղեւորվել եմ Սյունիք և եթե հետագայում էլ անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ գործուղվել հեռավոր մարզեր, ապա նման գործուղումներ լինելու են։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման պատասխան է տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դեպքին, երբ սանավիացիայի ուղղաթիռով մեկնել է Սյունիքի մարզ:

Հարցին՝ ավելի նպատակային ուղղություններով չպետք է օգտագործվի՞ սանավիացիան, նա ասել է, որ ուղղաթիռով գործուղման մեկնելը նպատակային է համարում:

Ինչ վերաբերում է տարածված լուրին, թե չպատվաստված ընտանիքները 50 տոկոսով ավելի պետք է վճարել գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց, Ավանեսյանն ասաց. «Ես նման որոշման մասին տեղյակ չեմ, չգիտեմ որտեղից են վերցրել»:

  • Կիսվել: