ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Արթուր Հովհաննիսյանը փակագծեր չի բացում, թե ինչու է հրաժարականի դիմում գրել Դիանա Գասպարյանը

Արթուր Հովհաննիսյանը փակագծեր չի բացում, թե ինչու է հրաժարականի դիմում գրել Դիանա Գասպարյանը

Դիանա Գասպարյանը իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն հրապարակային ներկայացրել է, ես դրան ավելացնելու և այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնն այլևս չզբաղեցնելու Գասպարյանի որոշմանն առնչվող հարցին:

Լրագրողի հարցին՝ արդյոք հրաժարականը կապ ունի՞ ենթադրյալ կոռուպցիոն պատմությունների հետ, որոնց մասին ԶԼՄ-ները գրում էին՝ կապված նրա անվան հետ, Հովհաննիսյանը պատասխանեց՝ հաշվի առնելով մամուլի հրապարակումների բազմագույն լինելը, ինքը կխուսափի դրանք մեկնաբանելուց:

«Անկախ մարդու անուն-ազգանունից, քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի ՔՊ քաղաքական կուսակցության թիմի անդամ»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Գասպարյանը երեկ տեղեկացրել էր, որ առաջիկայում վայր է դնելու մանդատը որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։

  • Կիսվել: