կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սանահին կայարանի սկզբնամասում քարաթափում է տեղի ունեցել․ քարաբեկորը ընկել է գազատար խողովակի վրա ու վնասել այն

Սանահին կայարանի սկզբնամասում քարաթափում է տեղի ունեցել․ քարաբեկորը ընկել է գազատար խողովակի վրա ու վնասել այն

Հունիսի 20-ին, ժամը 11:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի և Շահումյան թաղամասի միջև ընկած հատվածում քարը պոկվել և ընկել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սանահին կայարանի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 2 խմ քարաբեկորը ընկել է գազատար խողովակի վրա․ առկա է գազի արտահոսք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում են գտնվել գազի վթարային ծառայության աշխատակիցները։

  • Կիսվել: