Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում
Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։ «Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ», «Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին» պաստառներով և «ազատությո՛ւն» վանկարկումներով նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից վերջ տալ զանգովի արդարադատությանը։
Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։
«Պահանջում ենք վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ։ Մենք պահանջում ենք, որ կառավարության անդամներից մեկն իջնի ներքև, քանի որ փոխանցելու բան ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
Նրա խոսքով` Հայաստանում որևէ բան չի որոշվում օրենքի և Սահմանադրության շրջանակում, ամեն ինչ որոշում է միայն Նիկոլ Փաշինյանը։


