Սահմանամերձ դարձած Որոտանում դեպի այգիներ տանող անվտանգ ճանապարհ է կառուցվում
Սահմանամերձ դարձած Որոտան բնակավայրում այգիներ հասնելու համար անհրաժեշտություն է առաջացել նոր ճանապարհ կառուցել, որպեսզի բնակիչները իրենց վարելահողին հասնեն անվտանգ ճանապարհով։
Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ խնդիրը համայնքի ղեկավարին էին ներկայացրել բնակավայրի բնակիչները, և կարճ ժամանակ անց ընթացք է տրվել։
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են։
Աշխատանքների ավարտին շուրջ 100 տնտեսություն հնարավորություն կունենա անվտանգ ճանապարհով հասնել դեպի այգիներ։