երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ռոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին

Ռոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր կարծիքով այն մասին, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը արժանի 2025 թվականի «Ոսկե գնդակին»։

«Իմ կարծիքով, «Ոսկե գնդակը» պետք է նվաճի նա, ով աչքի է ընկել խաղադաշտում և հաղթել է Չեմպիոնների լիգան։

Ես մեծ ուշադրություն չեմ դարձնում անհատական ​​մրցանակներին, քանի որ գիտեմ, թե ինչ է թաքնված դրանց հետևում։ Այնուամենայնիվ, Յամալը հնարավորություն ունի, բայց հստակ ֆավորիտ չկա»,- մամուլի ասուլիսում ասել է Ռոնալդուն։

Տարբեր մարզական հրատարակություններ «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներ են անվանում հետևյալ ֆուտբոլիստներին՝ Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Լամին Յամալ (Բարսելոնա), Ռաֆինյա (Բարսելոնա) և Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)։

  • Կիսվել: