երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Politico․ Թրամփի և Մասկի վեճից հետո նրանց ներկայացուցիչները հեռախոսազրույց են ունեցել

Politico․ Թրամփի և Մասկի վեճից հետո նրանց ներկայացուցիչները հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի միջև սոցիալական ցանցերում ծագած հակամարտության մեջ երերուն լիցքաթափում է տեղի ունեցել ուրբաթ օրը երկու կողմերի ներկայացուցիչների միջև կայացած հեռախոսազրույցից հետո, գրում է Politico պարբերականը։

«Նա դադարել է գրառումներ հրապարակել, բայց դա չի նշանակում, որ նա երջանիկ է, - ասել է պաշտոնյաներից մեկը՝ Թրամփի և Մասկի շփման մեջ դադարի մասին։ - Նրանց հարաբերությունների ապագան բոլորովին անորոշ է»։

Թրամփն ու Մասկը դադարեցրել են իրենց վիճաբանությունը, որի ընթացքում միլիարդատերն առաջարկում էր նախագահին իմպիչմենտ հայտարարել, իսկ Թրամփը սպառնում էր խզել միլիարդատիրոջ ընկերությունների հետ դաշնային պայմանագրերը։

Սակայն, ըստ երկու տղամարդկանց արձագանքին ծանոթ երկու պաշտոնյաների, նրանցից ոչ ոք դա չէր ցանկանում։

Թրամփը հատկապես զայրացած էր Մասկի ակնարկներից, թե նախագահը կապված է եղել հանգուցյալ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ, և այն պնդումներից, թե ինքը «եղել է Էփշտեյնի դոսյեում», ընդգծում է պարբերականը։

Վաղուց հայտնի է դարձել, որ Թրամփի և այլ նշանավոր գործիչների անունները հիշատակվում են Էփշտեյնի հետ կապված դատական գործերով հրապարակված փաստաթղթերում, թեև Թրամփը չի մեղադրվել Էփշտեյնի հետ կապված որևէ իրավախախտման մեջ։ Սակայն Մասկի պարծենկոտությունն այն մասին, որ Թրամփը չէր կարող հաղթել առանց իր աջակցության, ներառյալ՝ քառորդ միլիարդ դոլարից ավելի քաղաքական նվիրատվությունները, սա այն է, ինչն իսկապես անհանգստացրել է նախագահին, հայտնել են աղբյուրները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի և միլիարդատիրոջ միջև բարձրագոչ հանրային վեճն առաջացել էր Թրամփի՝ բյուջեն կրճատելու օրինագծի վերաբերյալ Մասկի սուր քննադատության պատճառով։

  • Կիսվել: