ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սա ձեզ հարազատ բարքերով Հայաստանը չէ, որ լրագրողին տեսախցիկների առաջ հարվածեք․ Հասմիկ Հակոբյանը՝ Civic.am-ի լրագրողի միջադեպի մասին

Սա ձեզ հարազատ բարքերով Հայաստանը չէ, որ լրագրողին տեսախցիկների առաջ հարվածեք․ Հասմիկ Հակոբյանը՝ Civic.am-ի լրագրողի միջադեպի մասին

Նախկին իշխանությունների սիրած բարքերը փաստորեն շարունակվում են...  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը․

«Լևոն Քոչարյանին ամենուր ուղեկցող անձնավորությունը (կուզեք անվանենք ախռանիկ) Ազգային ժողովի տարածքում հարվածել է Civic-ի լրագրողին:

Սա ձեզ հարազատ բարքերով Հայաստանը չէ, որ լրագրողին տեսախցիկների առաջ հարվածեք, ռեստորանների զուգարաններում մարդ ծեծեք... 

Իսկ իրավապահ մարմիններին կոչ կանեմ արդար քննություն իրականացնել՝ ՀՀ–ում մամուլի, խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման դեմ իրականացվող բռնությունը բացահայտելու համար։

Դավիթ ջան, չընկճվես»:

  • Կիսվել: