հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Ջրաշեն համայնքի եզդիների հետ

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Ջրաշեն համայնքի եզդիների հետ

Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Ջրաշեն համայնքի եզդիների հետ, հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հյուրերը նշել են, որ իրենց ծնողները դեռևս խորհրդային տարիներին անհատույց ստացել են տնամերձ հողեր, սակայն մինչ օրս չեն կարողանում սեփականաշնորհման գործընթացը հասցնել ավարտին:

Ջրաշենցիները տեղեկացրել են, որ բազմիցս դիմել են պատասխանատու կառույցին՝ պետական կադաստրում գրանցելու համար անշարժ գույքը, սակայն ստացել են մերժում: Գյուղացիները դժգոհել են, որ շուրջ 70 տարի ապրելով իրենց սեփական տանը՝ համարվում են վարձակալ:

Ռուստամ Բաքոյանը խոստացել է վաղն այցելել համայնք՝ տեղում ծանոթանալու բնակիչներին հուզող բոլոր խնդիրներին և փորձել աջակցել դրանց լուծմանը:

  • Կիսվել: