կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ռուսաստանաբնակ բլոգերները վերջին մեկ ամսում կորցրել են իրենց եկամտի մինչև 80 տոկոս

Ռուսաստանաբնակ բլոգերները վերջին մեկ ամսում կորցրել են իրենց եկամտի մինչև 80 տոկոս

Ըստ տարբեր գնահատականների՝ տարածված հարթակների միջոցով աշխատող ռուսաստանաբնակ բլոգերները վերջին մեկ ամսվա ընթացքում կորցրել են իրենց եկամտի 30-80 տոկոսը։ Այս մասին գրում է «Известия» թերթը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։

Ինչպես նշվում է, զգալի կորուստներ են ունեցել այն բլոգերները, որոնք իրենց հիմնական գործունեությունը ծավալում էին Instagram, Facebook, YouTube, Twitch и TikTok  սոցցանցերում։ Բանն այն է, որ այլ հարթակներ տեղափոխվելու դեպքում նրանց հաջողվում է պահպանել հետևորդների առավելագույնը 10 տոկոսին՝ ստիպված լինելով նոր հետևորդներ հավաքել։

Բացի այդ, շատ բրենդեր ևս դադարեցնում են իրենց մարքեթինգային գործունեությունը,  և բլոգերները կորցնում են պայմանագրերը նաև այլ հարթակներում։

  • Կիսվել: