երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսական ընկերությունները 2021-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում 1 մլրդ 150 մլն դրամի տենդերներ են շահել. նախարարի տեղակալ

Ռուսական ընկերությունները 2021-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում 1 մլրդ 150 մլն դրամի տենդերներ են շահել. նախարարի տեղակալ

2019-ին Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների շահած տենդերների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 2 մլրդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով գնման գործընթացում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարող սուբյեկտների մասնակցության վիճակագրությունը:

Նա նշեց, որ 2020 թ. այն աճել է 2.5 անգամ, իսկ 2021-ի առաջին կիսամյակում հասել է 1 մլրդ 150 մլն դրամի:

Ավանեսյանն ասաց. ՛՛2019 թվականին ռուսական բիզնեսը Հայաստանում 243 հայտ է ներկայացրել պետական ​​գնումներին մասնակցելու համար, 2020-ին՝ 185, իսկ 2021-ի առաջին կիսամյակում՝ 22: Ղազախստանը ներկայացրել է ընդամենը 1 դիմում: Եվ նույնիսկ դրա ծավալը 2019 թ. կազմել է մոտ 38 մլն դրամ: Դրանից հետո Ղազախստանն այլեւս չի մասնակցել պետական ​​գնումների գործընթացին: Փոխարենը մասնակցել են բելառուս գործարարները: Մասնավորապես, 2019 թվականին այս երկրից ստացվել է 1 դիմում՝ 1 մլն 250 դրամի չափով՛՛:

  • Կիսվել: