շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ռուսաց լեզվի իմացության համար ներգաղթյալ երեխաների թեստավորումը ՌԴ-ում կսկսվի 2025-ի ապրիլի 1-ից

Ռուսաց լեզվի իմացության համար ներգաղթյալ երեխաների թեստավորումը ՌԴ-ում կսկսվի 2025-ի ապրիլի 1-ից

ՌԴ-ում ներգաղթյալների երեխաներին դպրոցներ ընդունելու համար ռուսաց լեզվի իմացության թեստավորումը կսկսվի 2025 թվականի ապրիլի 1-ից։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։

Ամեն տարի մոտ 155,000 ներգաղթյալ երեխա է ընդունվում ռուսական դպրոցներ, նշել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ Ռոսոբրնադզորը ներկայումս ավարտում է մեթոդաբանական նյութերի և թեստավորման համակարգերի, ինչպես նաև գնահատման չափանիշների պատրաստումը, քանի որ տարբեր դասարաններ պահանջում են տարբեր մակարդակների քննություն։

Դեկտեմբերի 11-ին Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ  ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսերեն չիմացող ներգաղթյալ երեխաների ընդունումը դպրոցներ։ Դա ենթադրում է, որ օտարերկրյա քաղաքացիներին հնարավոր կլինի դպրոց  ընդունել միայն ռուսաց լեզվի պարտադիր քննություն հանձնելուց հետո։

  • Կիսվել: