ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուս-հայկական առողջապահական համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Հայաստանում

Ռուս-հայկական առողջապահական համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Հայաստանում

Մոսկվայում կայացած ռուս-հայկական 6-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հանդիպումը նոր թափ է հաղորդել երկու երկրների միջև գործակցությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տեղեկացնելով նաև, որ 2022թ.-ին ռուս-հայկական առողջապահական ամենամյա համաժողովը կանցկացվի Հայաստանում։
 

Անահիտ Ավանեսյանի հրավերով ռուս-հայկական համաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի այցը Հայաստան:

Նշվում է, որ առողջապահության ոլորտում հայ-ռուսական համատեղ ջանքերն արդյունավետ կանդրադառնան համակարգի բարեփոխումների վրա:

Ռուս-հայկական 6-րդ համաժողովը նշանավորվել է համագործակցության երկու հուշագրի ստորագրմամբ` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։

  • Կիսվել: